Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս. Պարսկական աշտարակի առեղծվածը

19/11/2011 15:59

Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս. Պարսկական աշտարակի առեղծվածը


Նորից Երևանն ալեկոծվեց հերթական քաղաքաշինական «գլուխգործոցի» հնարավոր կառուցման լուրից։ Այս անգամ կառուցապատման «տերը» պարսկական «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունն է, որը մեծ ցանկություն ունի Երևանի կենտրոնում, Մոսկվա կինոթատրոնի, Նկարիչների Միության և Երևան հյուրանոցի հետնմասում սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում բազմահարկ հյուրանոց կառուցել։ Կառույցի հարկայնության հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում. այնուամենայնիվ այն նախատեսված է առավելագույնը 25 հարկ բարձրությամբ։ Մամուլը տարաբնույթ մեկնաբանություններ տվեց այս իրադարձությանը, քաղաքապետրանը՝ նույնքան պարզաբանում։ Փորձեցինք ճշտել, թե ինչը ե՞րբ և ինչպես է տեղի ունեցել…

Նախապատմություն՝ մեկնաբանություններով

Պարզվում է` դեռևս 2009 թ. մարտին, նույն այն ժամանակահատվածում, երբ հանրության ուշադրության կենտրոնում էր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագիրը, Երևանի քաղաքապետարանը «Դիդաս ինտերնեշնլ» ՍՊ ընկերությանը 2 տարի ժամկետով ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրել՝ հյուրանոցային համալիր կառուցելու համար: Այստեղից սկսվում է պատմության ոդիսականը։

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով երկար տարիներ Երևանի քաղաքաշինական խորհրդի կազմում է, Aysor-ի հետ զրույցում փաստեց, որ այդ տարածքը ժամանակին պատկանում էր Նկարիչների միությանը. «Եթե չեմ սխալվում՝ դեռևս 1996 թ.-ին նրանք այն վաճառեցին։ Իհարկե, այդ հողատարածքը, հնարավոր է, նորից վերավաճառված լինի. հիմա հողի սեփականատերը պարսկական ընկերությունն է»,- ասաց նա։

Մ. Մինասյանը նաև հիշեց, որ տարածքի կառուցապատման համար նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ էլ քաղաքաշինական խորհրդում քննարկում է եղել, բայց այն մերժվել է։ «2009-ին էլ քաղաքաշինական խորհուրդը բացասական եզրակացություն տվեց։ Այդտեղ ընդհանրապես չի կարելի թույլատրել, որ բարձրահարկ կառուցվի, ոչ թե 50, կամ 25, այլ նույնիսկ՝ 10 հարկանի։ Մեր վերաբերմունքը որոշակի է, այնտեղ չի կարելի բարձրահարկ շենք կառուցել. այն կփչացնի ողջ միջավայրը։ 2009 թ.-ին ճարտարապետանախագծային այդ առաջարկը մենք մերժել ենք։ Շինթույլտվությունը տրվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից։ Քաղաքաշինական խորհուրդը խորհրդակցական ձայն ունի։ Մենք ընդամենը մեր տեսակետն ենք արտահայտել»,- ասաց Մ. Մինասյանը։

Օրենքը փաստում է

Պարզաբանում 1. ՀՀ կառավարության 2004 թ. հուլիսի 10-ի N 1616 որոշմամբ հաստատված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որի մեջ ներառված են Մոսկվա կինոթատրոնը, Նկարիչների Միությունը և Երևան հյուրանոցը։

Պարզաբանում 2. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը փաստում է, որ «Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով. դրանց շրջապատող պատմական միջավայրը՝ կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը»:

Այսինքն՝ այստեղից կարելի է մի պարզ հետևություն անել. Նախ՝ այս հողատարածքն ընդհանրապես իրավունք չունեին վաճառելու, ապա՝ պատմական արժեք հանդիսացող միջավայրում, որտեղ կան հուշարձան շենքեր, և շատ խիտ է կառուցապատումը, չի կարելի բարձրահարկերի կառուցում թույլ տալ։

Ինչի՞ց էր անտեղյակ ՀՀ ճարտարապետների միության նախագահը

«Բոլոր չափանիշները հաշվի առնելով՝ այդ տեղում մենք ոչ նպատակահարմար ենք գտնում այդ կառույցը»,- ասաց Մ. Մինասյանը։

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ ճարտարապետների միությունն ու քաղաքաշինական խորհրդի հարգարժան կազմը անցած ողջ շրջանում չի բարձրաձայնել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի այս քայլի մասին, եթե ըստ իրենց՝ այդ վայրում բարձրահարկի կառուցումն անթույլատրելի է, իսկ նախկին գլխավոր ճարտարապետի քայլը՝ սխալ, Մ. Մինասյանը պատասխանեց, որ ինքը չի էլ իմացել, որ Սամվել Դանիելյանն այդ կառույցի համար ճարտարապետահատակագծային առաջադրանք է տվել։ «Այդ մասին ես այսօր իմացա։ Մենք ի՞նչ ենք իմանում, թե ո՞ր օբյեկտի համար ի՞նչ առաջադրանք է տրվում։ Մենք հաշվել ենք, որ հարցը փակված է»,- ասաց նա, ըստ էության՝ հակասելով ինքն իրեն։

Ի վերջո, հարց է` ինչո՞ւ Մոսկվա կինոթատրոնի քանդման հետ կապված աղմկոտ պատմության օրերին մասնագետ և ոչ մասնագետ ակտիվիստները համառորեն լռեցին պարսիկների երազած կառույցի մասին:

Ի՞նչ է ասում քաղաքապետարանը

Փաստ է, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի որոշմամբ՝ 2 տարի ժամկետով ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրամադրվել, որպեսզի այդ ընթացքում «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունը քաղաքապետարան ներկայացնի կառույցի նախագիծը: Եվ քանի որ 2011թ. մայիսի 18-ին լրացել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի գործողության ժամկետը, իսկ նախագիծ այդպես էլ չի ներկայացվել, մայիսի 31-ին նշյալ կազմակերպության ներկայացուցիչները նորից դիմել են քաղաքապետարանի ճարտարապետաշինարական վարչություն՝ խնդրելով երկարեցնել ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետը։

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մերժել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետի երկարացումը, քանի դեռ քաղաքաշինական խորհրդի քննարկմանը նախագիծ չի ներկայացվել, քանի որ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ. «Առ այսօր կառուցապատողի կողմից պաշտոնապես Երևանի քաղաքաշինական մեծ խորհրդի քննարկման համար անհրաժեշտ ցուցադրանյութեր չեն ներկայացվել: Ճարտարապետահատակագծային առաջադրանքի ժամկետների երկարացման հարց կարող է քննարկվել համապատասխան կառույցի նախագիծը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական մեծ խորհրդի կողմից քննարկման և եզրակացության հիման վրա, ուստի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունն առաջարկել է դիմողին` ներկայացնել համապատասխան նախագիծ»։

Պարազաբանում է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, ում վերագրվում է այս շիլաշփոթի հիմնական դերակատարումը, մեզ հետ ունեցած զրույցում՝ պարզաբանելով տեղի ունեցածը, ասաց. «Մեզ առաջարկ է եղել այդտեղ 40 հարկանի շենքի տեղադրման մասին, ինչը մենք մերժել ենք։ Որպեսզի նրանք կարողանան էսքիզային նախագիծ ներկայացնել՝ նրանց տրվել է ճարտարապետանախագծային առաջադրանք։ Այդ առաջադրանքում հաշվի են առնվել մի շարք խնդիրներ, և դրված են սահմանափակումներ. մասնավորապես այնտեղ գրված է եղել, որ շենքի բարձրությունը կարող է լինել առավելագույնը 25 հարկ՝ նկատի ունենալով հրապարակից երևալու խնդիրը։ Խնդիր էր դրված նաև հարակից շենքերից որոշակի հեռավորության վրա գտնվելը, ազատ տարածք, ավտոկայանատեղերի հնարավորությունն ապահովելը, նաև մետրոյի առկայությունը, որովհետև այդ հատվածով են անցնում մետրոյի գծերը, թունելները. այս ամեն ինչը հաշվի առնելով՝ շատ հավանական էր, որ այնտեղ նույնիսկ 25 հարկի հարկայնությունը կարող էր փոխվել։ Նրանց ուղղակի հնարավորություն է տրվել որոշակի սահմանափակումներ պահպանելով՝ ներկայացնել էսքիզներ, որը հետագայում կդրվեր քաղաքաշինական խորհրդի քննարկմանը։ Ես ինքս էլ այն կարծիքն ունեմ, որ այդ տարածքում այդ հարկայնությամբ կառույց անթույլատրելի է»,- ասաց Ս. Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ ըստ ՃՀԱ-ի ընդգծված է, որ «Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի միջանկյալ հատվածում, որը Կենտրոն համայնքի տարածքի գոտիավորման նախագծով սահմանված է որպես պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների համակարգում ընդգրկված տարածք, հարկայնությունը պետք է սահմանափակել Մոսկվա կինոթատրոնի և ՀՀ նկարիչների միության շենքերի բարձրությամբ։ Այդ առաջադրանքը տրվել է միայն նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան դրա հիման վրա իրենց սահմաններն իմանալ և դրանց շրջանակներում ինչ-որ բան անել»,- ասաց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը։

Ս. Դանիելյանը փաստեց նաև, որ էսքիզներ չեն ներկայացվել, սակայն ինքը գիտե, որ «Դիդաս ինտերնեշնլ ՍՊ» ընկերությունը տարբեր էսքիզներ արել է, դրսում էլ է էսքիզներ պատվիրվել, բաց պատրաստի էսքիզ, որը կդրվեր քննարկման, չի եղել։ «Եթե նրանք այդ էսքիզները չեն ներկայացրել, նշանակում է, որ չեն տեղավորվում մեր պահանջների մեջ»,- նման եզրակացություն արեց Ս. Դանիելյանը։

Եզրահանգում

Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տալով, արդեն իսկ բացասաբար է արտահայտվել խնդրո առարկա տարածքում 40, 30, նաև` 25 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ:
Նարեկ Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում էլ ասաց, որ նման հարկայնության կառույց մայրաքաղաքի այդ հատվածում չի կառուցվի։ Մշակույթի նախարարությունից էլ՝ մեր հարցմանն ի պատասխան պաշտոնապես տեղեկացրին, որ ՀՀ հուշարձանների պահպանության գործակալություն նշյալ ընկերության կողմից էսքիզային նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։

Այնպես որ, այս ամենից մնում է հուսալ, որ պաշտանական պատասխանները չեն մնա օդում ու Երևանի կենտրոնի այդ հատվածը չի ձևախեղվի «Պարսկական» կամ որևէ այլ աշտարակի կառուցմամբ։
 

Հեղինակ՝ Գոհար Փիլթոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից 13/11/2024 21:40 Սևանա լճում սիգի որսը արգելվում է 13/11/2024 21:23 Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը 13/11/2024 21:06 Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն 13/11/2024 20:48 ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» 13/11/2024 20:31 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ Լուի Գերինգի հիվանդություն 13/11/2024 20:14 Վթար Գոռավան գյուղի կամրջի մոտ․ Տուժածներ կան 13/11/2024 20:00 68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել 13/11/2024 19:45 «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»․ ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել 13/11/2024 19:32 19-ամյա զինծառայող է մահացել Իջևանում. նրան գտել են կախված վիճակում 13/11/2024 19:17 Իսաբեկյան փողոցը փակ է լինելու 13/11/2024 19:04 Երևանը կդառնա ամենաթանկ տրանսպորտային ծառայություն մատուցող մայրաքաղաքը․ մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ․ «Հայաքվե» 13/11/2024 18:50 Քննչականը նոր մանրամասներ է հայտնել Շինարարների փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից 13/11/2024 18:37 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրելու հարցում մեր տեսլականը տրամագծորեն տարբերվում է ՌԴ ԱԳ նախարարի տեսլականից. Միրզոյան 13/11/2024 18:28 Այս տարի Գյումրին կունենա՞ ամանորյա զարդարանք ու տոնածառ. պատգամավորը՝ Փաշինյանին 13/11/2024 18:22 Այն, ինչ կատարվել է Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության դրսևորում է. Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 18:11 «Դպրոցական միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների». Ժաննա Անդրեասյան 13/11/2024 17:59 Հայաստանը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան 13/11/2024 17:54 ԵՄ դեսպան Մարագոսը ԿԸՀ-ում էր 13/11/2024 17:44 Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 17:37 Մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 17:23 «Եկել եմ որոշման՝ 2 տարվա սահմանափակումը չենք կիրառի». Փաշինյանը՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի մասին (Տեսանյութ) 13/11/2024 17:13 Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա 13/11/2024 17:03 Արտադատական համակարգը կթեթևացնի աշխատանքային վեճերի մասով դատարանների ծանրաբեռնվածությունը. Նախարար (Տեսանյութ) 13/11/2024 16:55 Նախապատրաստական փուլում ենք, 2025թ.-ին կանենք. Գնել Սանոսյանը՝ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի ստեղծման աշխատանքների մասին 13/11/2024 16:45 Մի՛ բոյկոտեք առաջիկա խաղը, ձե՛ռք բերեք վաղվա խաղի տոմսեր. FAF-ը հայտարարություն է տարածել 13/11/2024 16:35 Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում 13/11/2024 16:23 «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» բարեգործական համերգի հասույթը կազմել է 12 մլն 500,000 դրամ 13/11/2024 16:17 Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան 13/11/2024 16:08 Երևանում փեսան դանակարահել է աներոջը 13/11/2024 16:06 Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ հիմա ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում. Արարատ Միրզոյան 13/11/2024 15:59 Հայաստանը ներկայացնող պարային զույգը դարձել է մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 15:57 Բնակարանային գողություն՝ Սիսիանում. 44 և 22 տարեկան տղամարդիկ խոստովանել են արարքը 13/11/2024 15:55 Մարաշում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ 13/11/2024 15:52 Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, մենք կրկին կլինենք իշխանություն. Ալեն Սիմոնյանը «երկու լավ լուր» հայտնեց 13/11/2024 15:39 Օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պաշտպանության նախարար (Տեսանյութ) 13/11/2024 15:36 Բացահայտվել են կաշառքի պատրվակով 13.000 դոլար և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքների դեպքեր 13/11/2024 15:26 Զորակոչը շարունակում է ՀՀ-ի մարտահրավերներից մեկը մնալ. զավակին հրաժարեցնում են քաղաքացիությունից, որ բանակում չծառայի. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 13/11/2024 15:19 Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 13/11/2024 15:13 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքում է 13/11/2024 15:07 Ավելի քան 10կգ. թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է 13/11/2024 15:02 Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան 13/11/2024 15:00 Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակներում սերտացել են 13/11/2024 14:52 2025-ի բյուջեն 1 դրական բան ունի` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել են`«ձենդ կտրի». բրնձաբուծության մասին խոսք չկա. Արթուր Խաչատրյան 13/11/2024 14:36 Ուրուգվայից Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին 13/11/2024 14:25 Երբ փոքր էի, լացում էի Կիլիկիայի համար, բայց հետո հասկացա, որ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 13/11/2024 14:11 Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են 13/11/2024 14:05 Հրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիքը և 1,400 հակ անասնակեր 13/11/2024 14:03 Արմենակյան փողոցում գիշերային ժամերին շարունակվում են միջին նորոգման աշխատանքները 13/11/2024 13:58 Նողկալի էր տեսնել Կոնջորյանի բացատրությունը, թե իրենք գերիների հարցով գիշեր ու ցերեկ աշխատում են. Ժաննա Ալեքսանյան 13/11/2024 13:44 Միգուցե, «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեր կարգախոսը թուրքական աշխարհո՞ւմ է. Արծվիկ Մինասյանը`ՔՊ-ին (Տեսանյութ) 13/11/2024 13:36 Գերիների վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չի, նրանք մտածում են օր առաջ «Խաղաղության պայմանագրի» կնքման մասին. Վերլուծաբան 13/11/2024 13:25 Եթե իշխանությունը որոշեր Գյումրիում ճնշել, ապա մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին. Վահագն Ալեքսանյան 13/11/2024 13:11 Շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 13/11/2024 12:54 «Բոլոր խոստումներն իրականացնելու ենք». Անահիտ Ավանեսյանը հիմա էլ վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին 13/11/2024 12:50 Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի 13/11/2024 12:46 Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել 13/11/2024 12:36 Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին 13/11/2024 12:28 «Արխային կարաք ունենաք». ՔՊ-ականը վստահեցնում է` Մասիս սարի նկարն ունի ու «պրոբլեմ չունի» (Տեսանյութ) 13/11/2024 12:22 LIVE. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց 13/11/2024 12:14 ԳԱԱ-ին կարելի է դատական կարգով պատասխանատվության կանչել մի շարք անօրինականությունների համար. Հայկ Դեմոյան 13/11/2024 12:10 Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Ռուբեն Վարդանյանի որդի 13/11/2024 12:06 Ճամբարակում վթարի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել է 13/11/2024 11:56 Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան 13/11/2024 11:46 Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունը 13/11/2024 11:39 Հայաստանի բասկետբոլի հավաքականի բասկետբոլիստը հանդես կգա Ուրուգվայում 13/11/2024 11:32 Ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Հայտարարություն 13/11/2024 11:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 13/11/2024 11:27 Միրզոյանն ու Օլլե Բուրելը քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները 13/11/2024 11:25 Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson» ընկերություն 13/11/2024 11:23 Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը 13/11/2024 11:18 Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի 13/11/2024 11:06 «Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում»». կանգնե՛ք, այսպես շարունակել չի կարելի. Արմեն Ռուստամյանը` ՔՊ-ին (Տեսանյութ) 13/11/2024 10:59 «Գոյ» թատրոնի՝ նստացույցի մասնակից դերասաններն այսօր ակցիա կիրականացնեն ՄԻՊ-ի գրասենյակի մոտ (Տեսանյութ) 13/11/2024 10:53 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը 13/11/2024 10:50 Քաղաքացին մոտեցել է ԱԺ շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդը 13/11/2024 10:48 Չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը և նոր քննարկումներ սկսել. տնտեսագետ 13/11/2024 10:37 Տիգրան Ավինյանն օրը սկսել է մարզումներով (Տեսանյութ) 13/11/2024 10:36 Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը 13/11/2024 10:30 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ վերընտրվելու կապակցությամբ 13/11/2024 10:26 «Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել Ֆիգարոյին 13/11/2024 10:22 Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13/11/2024 10:21 Ձմռանն ընդառաջ քաղաքապետարանը նախապատրաստում է տեխնիկան, աղ ու ավազ է կուտակվում 13/11/2024 10:18 Թմրամիջոց օգտագործելու համար ոստիկանության 47 ծառայողներ ազատվել են աշխատանքից, շատ մտահոգիչ թիվ է. Անդրանիկ Քոչարյան 13/11/2024 10:15 Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան 13/11/2024 10:13 Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան 13/11/2024 10:12 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 13/11/2024 10:10 Անահիտ Մանասյանը Բնունիսում այցելել է 44-օրյա պատերազմում անմահացած Էդգարի տուն․ Լուսանկարներ 13/11/2024 10:06 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 13/11/2024 09:44 Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերին նոր փուլ կմտնեն․ Հաջիև 13/11/2024 09:34 Սևանի մի շարք հասցներում 1 օր ջուր չի լինի 13/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչու են Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին կանչել դատարան 13/11/2024 09:02 «Հրապարակ». Հայաստանը կողմ քվեարկելուց բացի, նաև համահեղինակ է եղել ՄԱԿ-ում ընդունված ՌԴ բանաձևին 13/11/2024 09:00 «Ժողովուրդ». Եվրոպամետ ուժերն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի. ի՞նչ են մտադիր անել 13/11/2024 08:59 «Հրապարակ». Ինչ որոշում ունի ՔՊ-ն Սիրունյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցում 13/11/2024 08:58 «Ժողովուրդ». Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ