02/03/2012 15:54
Ֆրանսիան փակում է իր դեսպանատունը Դամասկոսում
Ֆրանսիան որոշում է կայացրել փակել Սիրիայում իր դեսպանատունը, կապված այնտեղ շարունակվող բռնությունների հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
BBC-ի փոխանցմամբ, Սարկոզին նշել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում` սկանդալային է:
Նա նշել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեի հետ միասին որոշում են կայացրել Դամասկոսում դեսպանատան փակման մասին: