08/03/2012 10:26
ՀՀ նախագահը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ:
Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:
Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»:
Հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: