14/03/2012 12:00
ՀԱԿ ցուցակում Բագրատյանը կա
«Մենք տեսանք, որ ՀԱԿ-ը չի կարողանում ցուցակ կազմել, ուստի մենք մեր նախագահին ենք լիազորել այն կազմել, ցուցակը ոնց կազմել է՝ կազմել է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, խոսելով ՀԱԿ համամասնական ցուցակի մասին, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա նշեց, որ ՀԱԿ ցուցակի քննարկում եղել է, իր կարծիքը հարցրել են, բայց անձամբ ինքը ցուցակի քննարկմանը չի մասնակցել։
Ինչ վերաբերում է իր տեղին այդ ցուցակում, հայտարարեց, որ դա մոտավորապես պարզ է. ենթադրվում է, որ ինքն առաջին տասնյակում կա։
Հ. Բագրատյանը նշեց նաև, որ մայիսի վեցից հետո ՀԱԿ-ի համար նոր ժամանակներ կսկսվեն։ Նաև, որ` եթե Լևոն Տեր Պետրոսյանը դուրս գա ՀԱԿ-ից, ՀԱԿ-ն ուղղակի չի լինի։