23/03/2012 09:53
Մոսկվա կժամանեն սիրիական ընդդիմության ներկայացուցիչները
ՌԴ արտգործնախարարությունը ակնկալում է սիրիական ընդդիմության պատվիրակության և ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ժամանումը Մոսկվա մոտակա օրերս:
Ուտրո.ռու-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը` չհայտնելով ժամանման կոնկրետ ժամկետները:
Բոգդանովը նշել է, որ սիրիական ընդդիմությանը պատվիրակությունը գլխավորելու է Ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչ Հասան Աբդ ալ-Ազիմը: