24/04/2012 10:41
Այսօր ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Գրեթե ողջ տարածքում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv կայքից:
Բացառություն են կազմում Սյունիքն ու Արցախը, այստեղ անձրև և ամպրոպ կդիտվի և այս գիշեր, և ապրիլի 24-ին ողջ օրվա ընթացքում:
Արևելյան շրջաններում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ուշադրություն. ՀՀ գետերում` տեղումների ինտենսիվությամբ, ձնհալով և բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, սպասվում է ջրի ելքերի մեծացում և հնարավոր է վտանգավոր իրավիճակի առաջացում: Գարնանային վարարումների վտանգավոր հետևանքներից զերծ լինելու համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք աշխատանքներ, այդ թվում` հեղեղատարների և գետերի հունի մաքրում, ափապատնեշների ամրացում և բարձրացում:
Երևանում այս գիշեր և ապրիլի 24-ին ցերեկն սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, ապրիլի 24-ին երեկոյան հնարավոր է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ քամի 10մ/վ: Այս գիշեր +10+12, ապրիլի 24-ի ցերեկը +23+25, երեկոյան +14+16: