26/04/2012 10:36
«Երկիր». ՕԵԿ-ը հանձնաժողովներում իր տեղերը տվե՞լ է ՀՀԿ-ին
«Երկիր»-ի տեղեկություններով` 175 հազար անդամ ունեցող ՕԵԿ-ը մոտ 400 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին: «Ավագ եղբորը օգնելու մեխանիզմը շատ հետաքրքիր է իրականացվել: ՕԵԿ-ականները պարզապես չեն հաղթահարել հանձնաժողովի անդամ դառնալու «բարդ» քննությունը և «ծույլիկ» ՕԵԿ-ական աշակերտի փոխարեն հանձնաժողովի նախագահները նշանակել են «գերազանցիկ» ՀՀԿ-ականներին»,- գրում է թերթը: