27/04/2012 10:00
Օրվա 2-րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այսօր՝ ապրիլի 27-ի օրվա 2րդ կեսին, ամենուրեք պարբերաբար սպասվում են կարճատև, ամպրոպային բնույթի անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ, տեղ-տեղ կարկուտ: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի:
Meteo-tv-ն փոխանցում է, որ Երևանում տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրև, ապրիլի 27-ին օրվա 2-րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամի 10-12մ/վ: Այս գիշեր +8+10, ապրիլի 27-ի ցերեկը +23+25, երեկոյան +15+17: