25/05/2012 11:28
Ֆրանսուա Օլանդն անսպասելիորեն ժամանել է Աֆղանստան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարճատև այցով ժամանել է Աֆղանստան, որի մասին նախապես հայտարարված չէր:
Ինչպես գրում է BBC-ն, Օլանդը ընդամենը մի քանի ժամով է այցելել Քաբուլ, որպեսզի հանդիպի ֆրանսիական զորքերին:
Ըստ մամուլի, նրան ուղեկցել են Ֆրանսիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:
Աղբյուրը գրում է նաև, որ Օլանդն ավելի վաղ հայտարարել էր` ցանկանում է մինչև 2012-ի ավարտը ֆրանսիական զորքերին ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից, այսինքն` մեկ տարի ավելի վաղ, քան սահմանել էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: