11/06/2012 10:00
Հուլիսի 7-ին Լիբիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ
Լիբիայում Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 7-ին: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով ԿԸՀ ղեկավարությանը: Ինչպես գրում է աղբյուրը, ավելի վաղ ենթադրվում էր, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 19-ին, սակայն երկրի նոր ղեկավարությունը, տեխնիկական և կազմակերպչական բնույթի խնդիրների պատճառով, որոշել է ընտրությունները անցկացնել հուլիսի 7-ին:
Աղբյուրը գրում է, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների, ընտրություններին մասնակցելու համար մոտ 4 հազար թեկնածու է հայտ ներկայացրել: Խորհրդարանում կլինի 200 տեղ, որից 120 տեղ կզբաղեցեն անկախ թեկնածուները, իսկ 80 տեղ՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:
Ըստ գործակալության, Լիբիայի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում կնշանակվի երկրի վարչապետը, ինչպես նաև կորոշվի երկրի սահմանադրությունը պատրաստելու համակարգող խորհուրդը: