16/06/2012 13:17
Քաղտեխնոլոգ. «ՀՀ-ում «խասյաթ» է` ԱԳ նախարարները փող են լվանում»
Հայաստանյան քաղաքական դաշտում, թեև ցույց է տրվում, թե իրավիճակը հանգիստ է, սակայն իրականում բավականին լարվածություն կա,- Aysor.am-ին հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Առկա լարվածությունը, քաղտեխնոլոգի խոսքերով, ներքաղաքական է, ինչն էլ, սակայն, պայմանավորված է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոննների` ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի, Իրանի ազդակներից:
«Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանի վրա ունեն ազդեցություն: ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը, Վարդան Օսկանյանի` ԱԱԾ-ի հետ կապված գործը և դրանց հետագա զարգացումները արտաքին աշխարհի ազդակների արտացոլումն է»,- կարծում է Կ. Քոչարյանը:
Ինչ վերաբերում է «նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանի գործին», քաղտեխնոլոգը նկատեց. «Հայաստանում «խասյաթ» է դարձել, որ հինգ տարին մեկ հայտարարվում է, թե ԱԳ նախարարները «փող են լվացել», ինչը վնասում է մեզ»: