16/06/2012 10:30
Հունիսի 16-ին սպասվում է կարճատև անձրև.օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 16-ին եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից տեղումնաբեր զանգվածի ներթափանցմամբ:
Մետեո-TV-ի փոխանցմամբ, հունիսի 16-ին գրեթե ամենուրեք սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում 20-23մ/վրկ, հյուսիսային կեսում հավանական են առատ անձրևները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Միայն Սյունիքում և Արցախում առայժմ էական տեղումներ չեն սպասվում, այստեղ զգալի առատ տեղումներ են կանխատեսվում կիրակի երեկոյան և երկուշաբթի օրերին:
Նախնական կանխատեսումն արդարանում է. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 2-3 աստիճանով:
Հունիսի 17-18-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից տեղումնաբեր զանգվածի անցմամբ: Հանրապետությունում պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Արարատյան դաշտում հնարավոր է միայն կարճատև անձրև, այստեղ էական տեղումներ չեն սպասվում: Առատ, ինտենսիվ անձրևներ են սպասվում կիրակի երեկոյան և երկուշաբթի օրը հարավային շրջաններում` Սյունիքում և Արցախում, այստեղ մեծ է կարկուտի հավանականությունը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին էապես չի փոխվի, 18-ին մի փոքր կնվազի: Սյունիքում և Արցախում 18-ին սպասվում են զգալի ցածր ջերմաստիճաններ:
Երևանում հունիսի 16-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամի` 10-15մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Հունիսի 16-ի ցերեկը սպասվում է +30+32 աստիճան, երեկոյան +21+23:
Հունիսի 17-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 18-ին մասամբ ամպամած, առավելապես առանց տեղումների, քամու ուժգնացում 7-12մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ին մի փոքր կնվազի:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: