19/06/2012 17:00
Օրինաց երկիրից` նոր փոխնախարարներ
Այսօր` հունիսի 19-ին կայացել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ որոշում է կայացվել ՕԵԿ համամասնական ընտրական ցուցակում տեղ գտած Նելսոն Զուլոյանին և Դավիթ Կարապետյանին երաշխավորել որպես փոխնախարարներ ՀՀ գործադիր իշխանության մարմիններում աշխատելու համար:
Վերջիններիս` ընտրական ցուցակից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ՕԵԿ պատգամավորական խմբակցությանը կհամալրի Հովհաննես Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են ՕԵԿ մամլո ծառայությունից: