«Շիրակ կենտրոն»-ի պարզաբանումը` Գյումրիում վիճակահանության առթիվ
«Շիրակ կենտրոն» ՀԿ կողմից Գյումրիում վերջին վիճակահանության խառնաշփոթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել.
«2008 թվականից Գյումրիում սկիզբ առած, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների կառուցման և տրամադրման գործընթացին, «Շիրակ կենտրոնը» իր մասնակցությունն է ցուցաբերում հիմնականում անօթևան ընտանքիների շահերի ու իրավունքների պաշտպանությամբ, նրանց` բնակարան ստանալու նպատակով փաստաթղթերի փաթեթների ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելով և իրազեկելով: Այդ թվում բնակարանների բաշխման վիճակահանություններին մասնակցելու կարգի և ժամանակացույցի վերաբերյալ շահառուներին իրազեկումը նույնպես մենք ենք անում` հեռախոսազանգերի, տնակային ավաններ այցելության և հայտարարությունների միջոցով:
Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանություններին, կապված տվյալ վիճակահանությանը դրված բնակարանների քանակից, մասնակցում են մոտ 500-1500 քաղաքացի, սովորաբար շահառու ընտանիքները ներկայանում են երկու, երեք և անգամ ամբողջ ընտանիքի կազմով: Նրանց՝ 24 տարի տնակներում մի կերպ պատսպարված և բնակարանի սպասող անօթևան ընտանիքի անդամներին կարելի է հասկանալ: Գյումրիում այդ քանակության բազմություն մի կերպ կարող է տեղավորել դրամատիկական թատրոնի դահլիճը, ուր և հիմնականում տեղի են ունենում այդ միջոցառումները:
Անցած կիրակի օրը` հունիսի 17-ին, 2-սենյականոց 528 բնակարանների բաշխման վիճակահանությունը, ի տարբերություն նախորդների, փորձեցին իրականացնել Գյումրու դպրոցներից մեկի դահլիճում` պատճառաբանելով, որ թատրոնի շենքը այդ օրը զբաղված է: Ի սկզբանե ակնհայտ էր, որ լավագույն տարբերակը ընտրված չէ, ինչի մասին մենք նախքան վիճակահանությունը, արտահայտվել ենք: Եվ քանի, որ «Շիրակ կենտրոնը» վիճակահանությունների կազմակերպման գործում հիմնականում շահառուներին իրազեկողի դերն է ստանձնել և ոչ ամենևին տեխնիկական խնդիրները լուծողի, պատշաճ կերպով բոլոր ընտանիքները իրազեկվեցին: Ի դեպ այդ` 2 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանության ամբողջ ընթացքը ևս առցանց հեռարձակեցինք ու տեսաձայնագրեցինք, որն արդեն տեղադրված է կազմակերպության վեբ կայքում:
Կիրակի օրը դպրոցի դահլիճում, ուր հավաքվել են ավելի քան 1000 գյումրեցիներ, պարզապես անհնարին է եղել 2 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը իրականցնել, այդ պատճառով այն հետաձգվել և տեղափոխվել է «Արագած մարզամշակութային կենտրոնի» դահլիճ, որն անհամամեմատ ավելի ընդարձակ է: Նույն օրը Շիրակի մարզային իշխանությունները վիճակահանության տեխնիկական կողմը չապահովելու և մի իսկական իրարանցում ստեղծելու մեղքը իրենց վրա վերցնելու փոխարեն, աջ ու ձախ սկսել են հայտարարություններով հանդես գալ` փորձելով իրենց անկազմակերպվածության մեղքը բարդել «Շիրակ կենտրոնի» վրա` բերելով անհեթեթ և սին պատճառաբանություններ, այդ թվում մեր կազմակերպության հասցեին հնչեցրել են մի շարք վիրավորական արտահայտություններ: Հիմա, մինչև Շիրակի մարզպետարանի պաշտոնական վեբ-կայքում զետեղված այդ հայտարարությունը առանց կրճատումների և փոփոխությունների մեջ բերելը ուզում ենք նշել, որ դրանում առկա թվային բոլոր տվյալներով հատվածները բառացի արտատպված են «Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություններից:
«Տեղի ունեցավ 2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը Հունիսի 17-ին Գյումրու Տեքստիլագործների մշակույթի պալատում տեղի ունեցավ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Գյումրու «Մուշ-2/2» և «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը,Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, նախարարության բնակարանների վարչության պետ Եվգենիա Աթայանը, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Բնակարանների վիճակահանության ողջ ընթացքը, ինչպես նախորդ վիճակահանությունը տեսա-լուսանկարվեց, և ուղիղ հեռարձակվեց «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ինտերնետային էջում: Ի տարբերություն նախորդ վիճակահանությունների, երբ նախարարության համապատասխան վարչությունը վիճակահանության մասնակիցների ցուցակը տրամադրում էր մարզպետարանի համապատասխան վարչությանը, բնակիչներին տեղեկացնելու համար, անհասկանալի պատճառներով, ցուցակները նախօրեին տրամադրվել էին «Շիրակ կենտրոն» հ/կ-ին, ով էլ իբր հոգ էր տարել բնակչությանը վիճակահանության մասին իրազեկելու գործում:
Դեռևս երկու օր առաջ, երբ դեռ նախարարությունը վերջնականապես չէր որոշել վիճակահանության օրն ու ժամը, «Շիրակ կենտրոն»-ի ղեկավար Վահան Թումասյանը տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերաժամին արդեն տեղեկացրել էր բնակչությանը, որ կիրակի օրը, ժամը 12-ին Գյումրու Անի թաղամասի թիվ 11 դպրոցում տեղի կունենա երկու սենյականոց բնակարանների բաշխումը: Այդ տեղեկությունը տեղադրվել էր նաև հիշյալ հ/կ-ի ինտերնետային կայքում: Որպես կանոն վիճակահանությունները տեղի էին ունենում Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնում, բայց քանի որ այս վիճակահանությունը չգիտես ինչու խիստ հրատապ դարձավ ժամկետների առումով, որոշվել էր վիճակահանությունը կազմակերպել Գյումրու թիվ 11 դպրոցի դահլիճում, որը սակայն տեղերի առումով շատ քիչ էր և անհարմարմասնակիցների թվի համեմատ: Թե ինչն էր այս վիճակահանության այդչափ հրատափությունը, ոչ մեկը չհասկացավ, և որ կարևորն է ոչ էլ կարողացան մեկնաբանել, թե ինչու ցուցակ չներկայացվեց մարզպետարան, կամ միթե հնարավոր չէր վիճակահանությունն իրականացնել ասենք երկուշաբթի, սովորականի նման թատրոնի շենքում: Միայն, երբ տեսան որ դպրոցում այդքան մարդ հնարավոր չէ տեղավորել, չգիտես ինչու հարգարժան փոխնախարարը ենթադրեց, որ վատ է կազմակերպվել վիճակահանությունը, այլ ոչ թե հրատապ և հ/կ-ի կողմից:
Ի դեպ նշենք, որ հ/կ-ի ղեկավարը հենց նույն գիշեր մեկնել էր երկրից, հասկանալի է արտերկիր, հերթական գրանտի շրջանակում: Ստեղված իրավիճակից մի բան էր միայն ակնհայտ, շատերը չէին իրազեկվել ժամանակին կամ ընդհանրապես, շատերն անհասկանալի պատճառներով չեն ընդգրկվել ցուցակ, և ամենակարևորը, մերժվածները տեղյակ չեն եղել, որ իրենք մերժվել են այս կամ այլ պատճառով, խիստ վրդովված էին հատկապես այն բնակիչներն ում նախապես ասել են որ գործերը նորմալ է, բայց չգիտես ինչու չեն հայտնվել ցուցակներում: Հարցի վերաբերյալ պարզաբանում տալով նախարարության բնակարանների վարչության պետ Եվգենիա Աթայանը նշեց,-դա այդպես չէ, քաղաքացիները տեղյակ են իրենց բնակարանային գործերից, գիտեն, ով ինչ պակաս փաստաթուղթ ունի, ինչու է մերժվել կամ ինչու չի հայտնվել ցուցակում, ինչ վերաբերվում է քաղաքացիների այսչափ կուտակմանը, այո, մենք ցուցակներն ուղարկել ենք և քաղաքապետարան, և «Շիրակ կենտրոն», պետք էր ընդամենը ճիշտ կազմակերպել 528 ընտանիքների մասնակցությունը, և ոչ թե այսքան մարդհավաքել, ավելացրեց տիկին Աթայանը: Տիկին Աթայանը հավելեց նաև, որ ընդամենը մեկ ամսից տեղի կունենա մեկ սենյականոցների վիճակահանությունը և այս տարվա ծրագիրը կավարտվի, որից հետո, մնացած բոլոր գործերի քննարկումից հետո պարզ կդառնա, որքան քաղաքացի կմնա բնակարանի կարիքավոր:
Երկու սենյականոցների վիճակահանությանը մասնակցում էին շուրջ 650 ընտանիքներ, չնայած, որ ցուցակներում ընդգրկված էին 528-ը: Ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, նախ տեղի ունեցավ առաջին և երկրորդ կարգի 52 հաշմանդամներին առաջին հարկերի բնակարանները հատկացնելու համար վիճակահանությունը, որից հետո տեղի ունեցավ մնացած բնակարանների վիճակահանությունը, որիը տևեց մինչ ուշ երեկո:
Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Ի դեպ հայտարարության մեջ Շիրակի մարզպետարանի այսպես կոչված մեղադրանքները այնքան սին և ծիծաղելի են, որ հիմա չենք էլ ցանկանում անդրադառնալ և այսպես ասած դրանք հերքել, քանի որ առանց դրա էլ այն ընթերցող յուրաքանչյուր խելամիտ անձնավորություն կարող է կարծիք կազմել տողերի հեղինակների մտավոր և մարդկային հատկանիշների մասին: Այստեղ միայն ուզում ենք մեջ բերել ժողովրդական մի հայտնի առած. «Սելը ճռռալու, սելվորն է ճռռում»:
Եվ վերջում «Շիրակ կենտրոնը», ի գիտություն տեղական, մարզային և հանրապետական իշխանությունների, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ոչինչ չի կարող մեզ խանգարել այսուհետև ևս նույն ջատագովությամբ պաշտպանելու յուրաքանչյուր անօթևան ընտանիքի իրավունքներն ու շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացված է նաև տեսանյութ, այդ թեմայով «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի այսօր հրավիրած մամուլի ասուլիսից:
22.06.2012, 19:45
Aysor.am
18:39 • 25/05, Դերասանը կիթառ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ (Տեսանյութ)
18:26 • 25/05, Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է փաստական ամուսնուն
18:18 • 25/05, Արագածոտնում հակակարկտային կայանների ավելացման խնդիր կա
17:51 • 25/05, Ադրբեջանից փախած ռեկտորը Շվեյցարիայում մարդու իրավունքների պաշտպան է դարձել
17:34 • 25/05, Եվրոպայի օրվա միջոցառումները մեկնարկել են Հյուսիսային պողոտայում
17:01 • 25/05, Մարդու օրգանների անօրինական վաճառքի դեմ կոնվենցիա կընդունվի
16:52 • 25/05, Մահացու վրաերթ՝ Անդրանիկի փողոցում
16:40 • 25/05, ԵՄ ավտոբուսը շրջայց կկատարի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզեր
16:28 • 25/05, Ինչ ունեցվածք ունեն Գ. Խաչատրյանի, Վ. Գասպարյանի և Ա. Երիցյանի կանայք
16:10 • 25/05, Պապիլոմա վիրուս. Պատվաստումը կարող է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
16:00 • 25/05, Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
15:51 • 25/05, Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին. Տուժածի վիճակը ծանր է
15:41 • 25/05, Ռուսաստանը և Չինաստանը կմասնակցեն Սիրիայի հարցով թեհրանյան համաժողովին
15:33 • 25/05, ԱՄՆ-Ի իրավապահները վերահսկում են Fox News-ի լրագրողի անձնական էլ.փոստը
15:23 • 25/05, Ջամալյան. Լավրովի արտահայտությունը ստատուս քվոյի ադրբեջանական ընկալումն էր
15:16 • 25/05, Նախագահը ներկա է գտնվել «Կանտատ սիրո» համերգին
15:09 • 25/05, Աշակերտուհու լուսանկարչական ապարատի գողը հայտնաբերվել է
15:00 • 25/05, Ռուսաստանում դատապարտվել է «օրենքով գող» Պաշտետը (Տեսանյութ)
14:52 • 25/05, «Գազի գնի բարձրացման դեպքում պետք է անհնազանդություն ցուցաբերել»
14:45 • 25/05, Արցախի հնագիտական պեղումներում պետք է ներգրավել արտասահմանյան մասնագետների
14:38 • 25/05, «Բաքուն չի ցանկանում զայրացնել Կրեմլին»
14:24 • 25/05, ԶՈՒ հոգևոր առաջնորդ. Նոյեմբերյանում մի խոսքից երեք ընտանիք դժբախտացավ
14:17 • 25/05, Փաստաբանները գործադուլ կանեն. Վճռաբեկը վերադարձնում է բողոքների 95%-ը
14:10 • 25/05, Վերաքննիչը մերժել է թրաֆիքինգի մեջ մեղադրվող 64 և 39-ամյա կանանց բողոքը
13:56 • 25/05, Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ
13:49 • 25/05, ՄԽ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անհրաժեշտություն է
13:42 • 25/05, Գերմանիայում մանկապարտեզի տարածքում 45 կգ զինամթերք են հայտնաբերել
13:35 • 25/05, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ. Ամեն խրամատում զինվորները սրբատեղիներ ունեն
13:28 • 25/05, Ֆինանսների նախարարն ընդունել է Բուզանդի փողոցի բնակիչներին
13:14 • 25/05, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի ԼՂ հետ»
12:58 • 25/05, Սիրիայում ոչնչացվել է 12 չեչեն գրոհային
12:50 • 25/05, Հետաքրքիր փաստեր հայտնի մուլտֆիլմերի մասին
12:43 • 25/05, Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «անվտանգության պատ» կկառուցի
12:35 • 25/05, Կրծքագեղձի քաղցկեղ. Խորհուրդներ` հիվանդությունից խուսափելու համար
12:28 • 25/05, «Զինվորի մայր» ՀԿ-ն հերքում է, որ հանդիպել է Լյուքս Ստեփանյանի ծնողներին
12:21 • 25/05, Մահացել է ռեժիսոր Պյոտոր Տոդորովսկին
12:14 • 25/05, 6 երեխաների մայրը նորածնին սպանելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
12:07 • 25/05, Հունիսի 1-ին Կասկադում տեղի կունենա Dorians-ի բացօթյա համերգը
12:00 • 25/05, Պակիստանում դպրոցական ավտոբուսում պայթյունի հետևանքով զոհվել է 16 երեխա
11:53 • 25/05, Վագրը Լոնդոնի կենդանաբանական այգում հարձակվել է աշխատակցուհու վրա
11:46 • 25/05, Երկվորյակ զինծառայողների դանակահարության փաստով կան կալանավորվածներ
11:39 • 25/05, Բ. Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամներին
11:32 • 25/05, Սաուդյան Արաբիայում աղախիններին մտրակի 1000 հարվածի կենթարկեն
11:19 • 25/05, Լեոնարդո Դի Կապրիոն կուղևորվի տիեզերք
11:11 • 25/05, ԼՂՀ ՊԲ Իվանյանի անվ. ռազմաուսումնական վարժարանում հնչեց վերջին զանգը
11:00 • 25/05, Միջնակարգ դպրոցի լոկալ ջեռուցման հարցը կախված է գազի սակագնից
10:52 • 25/05, Դերասան Մորգան Ֆրիմենը քնել է ուղիղ եթերում
10:43 • 25/05, «Հարսնաքարի» մոտ տեղի է ունեցել ավտոպատահար. Կան տուժածներ
10:36 • 25/05, Արթիկում 10-ամյա երեխա է թունավորվել
10:28 • 25/05, Վանաձորի քաղաքապետը ներողություն խնդրեց ժողովրդին «անգիտակից» ասելու համար
10:23 • 25/05, Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից
10:15 • 25/05, Այսօր տեղումները կվերսկսվեն. Ջերմաստիճանի նվազում է սպասվում
10:06 • 25/05, Դժբախտ պատահար «Նաիրիտում», որն ուզում են թաքցնել
09:57 • 25/05, Փաստաբանները պատրաստվում նախազգուշական գործադուլի
09:53 • 25/05, 37 թվական, թե՞ հոլիվուդյան սարսափ ֆիլմի սյուժե
09:49 • 25/05, Պատգամավորի գործարար որդին` Երևանի ավագանիում
09:46 • 25/05, Գործարարներն արձագանքել են կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու կոչին
09:40 • 25/05, Եթե ազատամարտիկների պահանջները չբավարարվեն, նրանք չեն դադարեցնի պայքարը
09:37 • 25/05, Ուրիխանյանը չի հավատում, որ ԲՀԿ-ում հրաժարվել են վարձատրել աշխատակցին
09:33 • 25/05, Խաբված բնակիչների կարծիքով, «Տոնուսի» Աշոտը ստում է՝ ասելով, որ սնանկացել է
09:29 • 25/05, Գյումրիի փոխքաղաքապետն աղոթում է, որ անձրևները դադարեն
09:25 • 25/05, Ս.Ալեքսանայնը հերքում է սեփական կայք բացելու մասին լուրերը
09:20 • 25/05, Բիոզուգարանների մասին՝ «no comment»
09:17 • 25/05, «Արմավիան» 7 ամիս աշխատավարձերը չի վճարել
09:13 • 25/05, ՔԿՀ-ի նախկին աշխատակիցը վերադարձեց մեդալը
09:09 • 25/05, Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի կալանքը 2 ամսով կերկարացվվի
20:49 • 24/05, Օդեսայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» Բաչիան
20:40 • 24/05, 80-ամյա նախկին դասախոսին գտել են կախված վիճակում
20:32 • 24/05, Իրավապաշտպանները դատապարտում են Թուրքիայում հայ լրագրողի ազատազրկումը
20:11 • 24/05, «Անջելինա Ջոլիի Էֆեկտի» ազդեցությունը. Պայքար քաղցկեցի դեմ
19:52 • 24/05, Այսօր Իոսիֆ Բրոդսկու ծննդյան օրն է
19:39 • 24/05, Վերջին զանգի գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակից. Ուղիղ միացում
19:29 • 24/05, Թուրքերը մետրոյում հրապարակավ կհամբուրվեն
19:06 • 24/05, Խաչիկ Ասրյանն իր Վերջին զանգին տանգո է պարել «Школьница» երգի տակ
18:52 • 24/05, Խ. Հարությունյան. Կառավարությունը պրոֆեսիոնալ է և կյանքի կկոչի ծրագրերը
18:40 • 24/05, «Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի մասով դեռ դիմում չի ստացել»
18:28 • 24/05, Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Գլխավոր