26/06/2012 17:06
Հ. Ֆիշերն այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց անմար կրակի մոտ
Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այցելելց Ծիծեռնակաբերդ և ծաղեկպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հ. Ֆիշերին ուղեկցում էին նրա տիկին Մարգիտ Ֆիշերը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ավստրիայի նախագահն ու պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին նաև Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետև Հ. Ֆիշերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում և ծանոթացավ ցուցանմուշներին: