26/06/2012 17:58
Պուտինը աշխատանքային այցով ժամանել է Հորդանան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով ժամանել է Հորդանան:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Ամանում Պուտինը կհանդիպի Հորդանանի Հաշիմիտյան թագավորության միապետ Աբդալա 2-րդի հետ և կանցկացնի ռուս-հորդանանյան բանակցությունները:
Այնուհետև վերջինս կայցելի Հորդանան գետի ձախ ափին գտնվող` Հիսուս Քրիստոսի մկրտության վայր և կբացի Ռուս ուղղափառ եկեղեցու Ստրանոպրիիմյան տունը:
Մինչ այդ, Պուտինը այցելել էր Իսրայել և Պաղեստին: