30/06/2012 14:56
Դ. Դումանյանը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին
«ՀՀ առողջապահության նախարարությունում խորին վշտով տեղեկացանք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին»,-հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: