30/06/2012 15:07
Իսլանդիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ
Այսօր Իսլանդիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ և առավոտվանից բացվել են բոլոր ընտրատեղամասերը, որոնք փակվելու են տեղական ժամանակով ժամը 22.00-ին:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, ընտրություններին իրավունք ունի մասնակցել 236.000 իսլանդացի:
Նախագահի աթոռի համար կպայքարեն 8 թեկնածուներ`նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդն է երկրի գործող նախագահ, 69-ամյա Օլաֆյուր Ռագնար Գրիմսոնը, որը նախագահի պաշտոնն է զբաղեցնում 1996թ.-ից:
Թեկնածուների թվում են նաև 37-ամյա լրագրող և հեռուստահաղորդավար Տորա Արնորսդոտտիրը, որը 3 երեխաների մայր է և վերջին անգամ ընտրողների հետ հանդիպմանն էր եկել իր մանկահասակ երեխայի հետ: