02/07/2012 10:45
Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթում են ընդդիմադիրները
Մեքսիկայի Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության թեկնածու Էնրիկե Պենյա Նյետոն հաղթում է Մեքսիկայի նախագահական ընտրություններում:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, էքզիթ-փոլի տվյալներով, Նյետոն հավաքել է ձայների 39-42%-ը:
2-րդ տեղում է ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, 3-րդ տեղում` իշխող Ազգային գործողություն կուսակցության թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան: