03/07/2012 14:02
Կբացառվի կեղծ փաստաթղթերի օգտագործումը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:
Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը:
Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ. աշխատանքները շարունակվում են: