03/07/2012 14:30
ՌԴ ցամաքային զորքերի արդիականացման համար` 2,6 տրիլիոն ռուբլի
ՌԴ զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում, երկրի ցամաքային զորքերի և օդա-դեսանտային ուժերի վերազինման համար նախատեսվում է տրամադրել 2,6 տրիլիոն ռուբլի:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Սոչիում կայացած խորհրդաժողովի ընթացքում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինի խոսքերով, այդ գումարներով կարդիականացվեն զորամիավորումները, իսկ զորքերը կունենան նոր զինատեսակներ, որոնց մասնաբաժինը մինչև 2020թ.-ն պետք է կազմի 70%:
Ցամաքային զորքերին կտրամադրվեն 10 «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր, 9 «S-300B4» համակարգեր, 2300 տանկեր և այլ տեխնիկա: