04/07/2012 16:22
Հովհաննիսյան. Մանդատը վայր դնելը պատիժ չէ. դա բարոյական ոլորտից է
ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ի պատասխան Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ճի՞շտ է համարում արդյոք Ռ.Հայապետյանի որոշումը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, ասաց.
«Այո։ Ճիշտ եմ համարում։ Մանդատը վայր դնելը պատիժ չէ։ Պատգամավոր չլինելն այս երկրում քրեական հետապնդում չի։ Եթե մարդ վայր է դնում մանդատը, դա չպետք է դիտել որպես պատիժ, դա բարոյական ոլորտից է, ճիշտ այնպես, ինչպես մեղավորությունը։ Այս պահին մենք ունենք մեղավորություն բարոյական ոլորտում, որը ինքը՝ Ռուբեն Հայրապետյանն, ընդունում է, և բարոյական ոլորտում էլ կատարվել է իր քայլը՝ մանդատը վայր դնելը»։