05/07/2012 10:03
Ասադը մեղադրել է Թուրքիայի վարչապետին ահաբեկիչներին սատարելու մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ահաբեկիչներին սատարելու և Սիրիայի ներքին գործերին միջամտելու մեջ:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ասադը նշել է, որ ընկերության և եղբայրության պատրվակով Էրդողանը փորձում է խառնվել իրենց ներքին գործերին: Սակայն դա միայն սկիզբն էր, այժմ Թուրքիան դարձել է Սիրիայում արյունալի իրադարձությունների մասնակից և օգնություն է ցուցաբերում ահաբեկիչներին:
Նա նշել է, որ Սիրիան անկախ երկիր է և թույլ չի տա իր ներքին գործերին որևէ միջամտություն, իսկ Էրդողանը վատթարացրել է հարաբերությունները ոչ միայն Սիրիայի հետ, այլ նաև Լիբանանի, Իրաքի և Իրանի հետ: