05/07/2012 10:22
Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը:
Երկրի Մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով Հիմնական օրենքում փոփոխություններ են կատարվել:
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության Նախաբանում:
Նշենք, որ Հայաստանում Սահմանադրության օրը ոչ աշխատանքային է: