05/07/2012 09:52
Միլիոնավոր ամերիկացիներ նշում են անկախության օրն առանց էլ.հոսանքի
Մոտ 1 միլիոն ամերիկացի անկախության օրը ստիպված են նշել առանց էլեկտրականության` երկրի արևելյան հատվածում մոլեգնած փոթորկի պատճառով, հայտնում է BBC-ն:
Փոթորկի պատճառով առանց էլեկտարականության են մնացել ավելի քան 11 նահանգ և 1.2 մլն. մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 24-ի, թեև իշխանությունների փոխանցմամբ, այս թիվը կարող է նաև ավելանալ:
Հիշեցնենք, որ փոթորիկը սկսվել է հունիսի 29-ի երեկոյան և այդ օրն առանց էլեկտրականության էին մնացել 4 մլն. մարդ:
Որոշ քաղաքներում այդ պատճառով հրաժարվել են հունիսի 4–ի ավանդական դարձած հրավառությունից:
Իշխանությունների փոխանցմամբ, էլեկտրականությունը կվերականգնվի միայն այս շաբաթվա վերջում: