06/07/2012 10:00
Իտալիայում հայտնաբերված Կարավաջոյի նկարներն արժեն 860 մլն. դոլար
Իտալացի արվեստագետները հայտնաբերել են Միքելանջելո Կարավաջոյի վրձնին պատկանող ավելի քան 100 կտավ: Ենթադրվում է, որ նկարիչը դրանք նկարել է Միլանում ուսանելու տարիներին: Այս մասին գրում է BBC:
Նկարները հայտնաբերվել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտի արխիվում, որտեղ էլ Կարավաջոն 13 տարեկանում ուսում է ստացել:
Փորձագետների վկայմամբ` այս կտավների ընդհանուր արժեքը կազմում է 860 մլն. ԱՄՆ դոլար: