10/07/2012 11:09
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վաղը` հուլիսի 11-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն եւ պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: