14/07/2012 10:42
Գյումրիի քաղաքապետի համար թիվ մեկ մրցակիցը Լեւոն Բարսեղյանն է
Երեկ ԱԺ առաջին հարկում հայտնվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` փոխքաղաքապետի ուղեկցությամբ: «Ինչո՞ւ եք եկել» հարցին պատասխանել է. «Հարցերի չեմ պատասխանում, շատ հոգնած եմ, երկար ճանապարհ եմ էգե»:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների, նրան կանչել էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 45 րոպե հետո Ղուկասյանը նույն վերելակով վերադարձել է:
Թերթի տվյալներով` Աբրահամյանը նրան հարցրել էր. դնելո՞ւ ես թեկնածությունդ քաղաքապետի ընտրություններում: «Հա»,- եղել էր պատասխանը: Ինչ էր ասել հետո Աբրահամյանը, անհայտ է, սակայն Ղուկասյանն ակնհայտորեն տրամադրություն չի ունեցել: «Մի տեսակ տխուր եք»,-դիմել են նրան: «Էնկան ուրախ եմ, երջանիկ էսօրվա վիճակից, քո հարցերից, էս պառլամենտի տեսքից»,- պատասխանել է Վ. Ղուկասյանը: Իսկ «Ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից» հարցին էլ նա պատասխանել է. «Լևոն Բարսեղյանին, մինակ Լևոն Բարսեղյանին, ուրիշ ոչ մեկին»: