16/07/2012 10:28
Հուլիսի 16-ին սպասվում է արևային եղանակ
Հուլիսի 16-ին Հայաստանի հանրապետությունում անձրևները հյուսիսային կեսում կթուլանան, օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, սակայն առանձին շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ:
Meteo-TV -ի փոխանցմամբ, ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը. այստեղ պահպանվում են բավականին առատ անձրևները, օդի ջերմաստիճանը մինչև երեքշաբթի դեռ ցածր կմնա: Սպասվում է նաև ամպրոպ, քամի 18-20մ/վ, տեղ-տեղ հավանական է կարկուտը: Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում, կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում:
Երևանում հուլիսի 16-ի ցերեկը սպասվում է +31+33, երեկոյան +26+28: Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: