18/07/2012 10:00
Աֆղանստանում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը
Այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի ուղղաթիռը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, ուղղաթիռի վթարի հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող:
Վթարի կոնկրետ վայրը և զինվորականների ազգությունը չի նշվում, իսկ այս պահին պարզվում են միջադեպի պատժառները:
Նշվում է, որ հունիսին Աֆղանստանում նույնպես վթարի էր ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը` զոհվել էր 2 զինծառայող: