20/07/2012 18:53
ՀԱԿ փաստաբանը կբողոքարկի դատարանի վճիռը
Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան. Aysor.am-ին հայտնեց ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանի խոսքով, վճռին դեռ չի հասցրել ծանոթանալ, որից հետո միայն կարող է հստակ ասել իր պաշտպանյալների ազատազրկման ժամկետը: Նրա խոսքով, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի պատժաչափից հանվել է արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ բացարձակ պետք չէ հաշվի առնել այս դատավճիռը: