ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը կհրապարակվի այսօր

20/07/2012 11:07

ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը կհրապարակվի այսօր


Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 17:30-ին հրապարակվելու է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով վճիռը: Երեկ տեղի ունեցած դատավարության ընթացքում պաշտպանական կողմը և Տիգրան Առաքելյանը հանդես են եկել ավարտական ճառով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Երբեք մտքովս չէր անցել, որ կյանքում այնպիսի իրավիճակ կառաջանա, որ ստիպված կլինեմ պաշտպանվել: Մինչ պաշտպանական ճառս գրելը մտածում էի՝ արժե՛ արդյոք. մի՞թե դատավարության ընթացքում պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այնուամենայնիվ, որոշում կայացրեցի հանդես գալ ամփոփիչ վերլուծություններով կամ, ինչպես Դուք եք անվանում՝ պաշտպանական ճառով:

Օգոստոսի 9-ի միջադեպն, այնուհետև՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել մինչ այս պահը, ի նկատի ունեմ՝ մեղադրողի՝ քիչ առաջ այս դահլիճում հնչեցրած դիրքորոշումը, ինձ համոզեցին, որ գործ ունենք մի հանցագործության հետ, այն է՝ «բռնաբարությունը»: Այո՛, «բռնաբարվել են» իրականությունն ու իրավաբանությունը՝ համալիր կերպով: Ավելին՝ «բռնաբարության» մեջ մեզ ավելի հեշտ կլիներ մեղադրելը, քան այն, որ փորձ արվեց խեղաթյուրված փաստերով մեզ՝ ամբաստանյալներիս, մեղադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության համար. գոնե «բռնաբարության» իրեղեն ապացույցների համար չէր պահանջվի այսքան «հեռու» գնալ:

Միևնույնն է. երկու դեպքերում էլ մեղադրանքը շինծու էր լինելու:
Լավ, ունենք այն, ինչ ունենք...

Սույն քրեական գործը հարուցվեց ստի ու բազմաթիվ աղաղակող կամ «հաչող» փաստերի վրա: Չգիտես՝ որտեղից քրեական գործում հայտնվեց «31 կմ երկարությամբ» «ագրեսիվ» մի շուն: Ի դեպ՝ շան վերաբերյալ այս զարմանալի տվյալներն ինձ հայտնի են դարձել անցյալ դատական նիստի ժամանակ, երբ մեղադրողը Դատարանին էր ներկայացնում ապացույցները: Առաջին հայացքից շան «երկարությունը» կարելի է դիտել՝ որպես սայթաքում մեղադրողի ընթերցանության ընթացքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Մեղադրողը եղել է սույն քրեական գործը վերահսկող դատախազը: Չմոռանամ հաստատել իմ՝ նախկինում արված այն հայտարարություններից մեկը, որի համաձայն սույն քրեական գործը պատվիրված է եղել Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկի կողմից, բայց հետագայում, կարծում եմ՝ պատվիրատուները փոխվել են: Քննիչները պատվերի շրջանակներում արել են ամեն ինչ, որպեսզի սույն քր. գործը հարուցվի շատ «հարուստ» կամ «չաղլիկ» փաստերի հիման վրա, իսկ շունն ընդամենը պետք է արտացոլեր գործի ողջ «հմայքը»:

Ես հիմա կապացուցեմ, որ 2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպի պահին, որևէ շուն՝ նույնիսկ «31 միլիմետրանոց», պարզապես չի եղել: Շատ կարևոր հանգամանք եմ համարում այն, որ այդ հրաշալի կենդանուն անհնար է կիլոմետրերով չափել և բնութագրել: Դա արդեն խոսում է ոմանց ավտոմատացված գործունեության, նրանց կողմից որևէ մեկի մեխանիկորեն, խեղաթյուրիչ ու անիրական փաստերի բերման հիման վրա մեղադրելու ցանկության մասին: Ինձ թվում է՝ հոգեբաններն ավելի տպավորիչ կկարողանան բացատրել երևույթը:

Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կարևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստարկների հարթությամբ՝ մի դեպքում դիտարկելով շան տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստիկանին՝ նրա զեկուցագիրը:

1. Շան տերն այս դահլիճում, բարձրաձայն՝ Դատարանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների համար նախատեսված աթոռներին նստած ոստիկանների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝ ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցողներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկանալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ առանց թարգմանիչի, վկայություն տվեց այդ մասին և իմ հարցադրումների ժամանակ պնդեց, որ.

2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկաններ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի՝ դնչկալ չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՛ր հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկատողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կողմից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա դեպի որ կողմ շարունակեց իր ճանապարհը և թե արդյո՛ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝ ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ է նկատել:

Մի պահ անդրադառնամ հետևյալին՝ անցյալ դատական նիստին մեղադրող կողմը կարդաց այն ոստիկանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջոնիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանը մոտեցել է առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել: Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հեռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստանյալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք վիճաբանել:

Հարկ եմ համարում Դատարանի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և, առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քանի քայլ հեռավորության վրա՛ չի գտնվում Խնկո Ապոր գրադարանը և ևս մեկ անգամ կրկնել, որ շան տերը վկայեց, որ վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է. նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:

Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՛ք նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ, որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելացնեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ, չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը» չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին է՝ «նայած քայլողի»:

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ ունենալու կարիք չկա:

2. Այստեղ վկայություններ տվեցին ավտոկայանատեղի աշխատակիցներ, տաքսու վարորդ, ոստիկաններ՝ տուժողի և/կամ վկայի կարգավիճակներում:

Սկսեմ ավտոկայանատեղի աշխատակցից, ով ճչացող արտահայտություններ արեց՝ կապված այն հարցադրումների հետ, որոնց համաձայն՝ նա պարտադրված է եղել ո՛չ միայն այս, այլ, առհասարակ՝ հաճախակի ցուցմունքներ տալ ոստիկանությունում: Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ վերոհիշյալ վկայի աշխատավայրից անհնար է որևէ բան տեսնել կամ լսել միջադեպի վայրից: Բայց ուշադրություն դարձրեք նաև այս «ֆանտաստիկ զուգադիպությանը»՝ Закон Мёрфи. ուրեմն՝ հետաքննիչը, կամ ավելի ճիշտ՝ օպեր լիազորները, նույն օրը շատ հետաքրքիր գործողություններ են կատարել ՝ կապված թարմ հետքերով հանցագործության բացահայտման հետ: Նրանք ո՛չ թե ընտրել են դեպքի վայրն, այլ՝ ինձ համար անհայտ ու անհասկանալի տարածք այցելել՝ վստահ լինելով, որ իրենց մշտական «ասիստենտները» հաստատ մի բան տեսած կամ լսած կլինեն դեպքի հետ կապված, ինչի շնորհիվ վերջիններիս հետ միասին «լույս կսփռեն» «դարի հանցագործության» վրա: Պարզվում է՝ նույնիսկ արդյունք է գրանցվել. հին բարեկամներն ամեն ինչ տեսել-լսել են ու օգնել նախաքննական մարմնին: Միայն հարգանքի ու ծափողջյունների է արժանի նրանց պրոֆեսիոնալիզմը, իսկ ինչու՞՝ չէ, նաև՝ ինտելեկտը (Այ-քյուն):

Թերևս՝ կարճ, բայց անդրադառնամ տաքսու վարորդին, ով մեքենայով անցնելիս կրկին ամեն ինչ տեսել էր, ու նույնիսկ հիշում էր. պատմեց այստեղ՝ այս դահլիճում... Չէ, ամեն ինչ չէր հիշում՝ իր մեքենայի գույնն ու պետ. համարանիշները մոռացել էր:
Իսկ ոստիկանները՝ վկա, թե տուժող, տեղին, թե անտեղի կրկնում էին անունս: Հարկ չեմ համարում առանձին-առանձին անդրադառնալ նրանց վկայություններին. կամփոփեմ ընդամենը հետևյալը՝ մեզ՝ ամբաստանյալներիս հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները՝ սկզբից մինչև վերջ, սուտ են:

Հիմա խոսեմ հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետադարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթ: Այս դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.

-Տուժած ոստիկանի ցուցմունք
Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ միտումնավոր, գլխի հետադարձ հարվածով կոտրել իր քիթը:

- Իմ՝ որպես մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքը Ես՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանս, ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իմ գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, արնահոսություն առաջացած լինի՝ միաժամանակ պնդելով, որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան Ավետիսյանին, (ինձ հայտնի) ոչ մի վնասվածք չեմ պատճառել, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:

- Տիգրան Ավետիսյանի վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն
- Իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն (մասնավորապես կառանձնացնեմ պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքը): Ընդ որում, հաշվի առնելով մեղադրող կողմի ներկայացրած վերոհիշյալ աղաղակող փաստերն ու իմ կողմից կատարված զուգահեռ վերլուծություններն՝ ինձ իրավունք եմ վերապահում կասկածի տակ դնելու այն, որ ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրվել է, և որ նա ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչպես գրված է տեղեկանքում:

Եթե նույնիսկ այդ օրը կոտրվել է նրա քիթը, ապա՝ ինձ համար անհայտ պայմաններում, առհասարակ՝ անհայտ պատճառներով և հանգամանքներով, ինչին ես նույնիսկ մասնակցություն չեմ ունեցել, այսինքն՝ անտրամաբանական եմ համարում այդ հանգամանքը:

Այսպիսով, հարգելի Դատարան, անհերքելի է, որ սույն քր. գործում առկա են բազմաթիվ աղավաղված, հորինված, հարմարեցված և որոշ դեպքերում՝ նույնիսկ գոյություն չունեցող փաստեր: Ընդ որում, իրավաբաններն ինձ շատ լավ կհասկանան, որ ոչ թե ես պիտի ապացուցեմ անմեղությունս, այլ մեղադրող կողմը պիտի կարողանար, անհեթեթ ու իրար հակասող վկայությունների, ցուցմունքների ու հորինված փաստերի փոխարեն, հիմնավորված փաստարկների հիման վրա մեղադրանք ներկայացներ: Նույնիսկ մեկ միտումնավոր հորինված փաստը բավարար է ներկայացված փաստերն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար: Հետևաբար՝ ո՞րն է երաշխիքը, որ նախաքննությանն, առհասարակ՝ անաչառ, անկողմնապահ, արդար ու օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել:

Ավարտելով ճառս՝ կրկին անգամ Ձեզ եմ դիմում, Հարգելի դատարան. ես՝ Տիգրան Առաքելյանս, հասկանալով հանդերձ, թե մենք ինչ երկրում ենք ապրում, այնուամենայնիվ, ակնկալում եմ արդարացման դատավճիռ:

Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ուղարկվել էր դատարան, իսկ մյուսների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետի` «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով

Մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր Առաքելյանին վեց տարվա ազատազրկման դատապարտել: Պահանջել էր նաև 3,5 տարով ազատազրկել Արտակ Կարապետյանին, իսկ Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին 2 տարով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա

Տվյալ բաժնի վերջին նյութերը