21/07/2012 10:04
«Բեթմենի թշնամին» կալանավորված է. ԱՄՆ-ն 5-օրյա սուգ է հայտարարել
ԱՄՆ-ում հինգօրյա սուգ է հայտարարված նախօրեին կինոթատրոնում սպանված 12 մարդկանց համար: Դեպքը պատահել է Բեթմենի մասին պատմող ֆիլմի ցուցադրության ժամանակ, երբ զինված տղամարդը կրակ է բացել դահլիճում: Ավելի քան 60 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է վեստի.ռու (vesti.ru)-ն:
Հանցագործը` 24-ամյա Ջեյմս Հոլմսն իրեն հայտարարել է Բեթմեն Ջոկերի գլխավոր թշնամին, մազերը կարմիր է ներկել, գնել է տոմս և բոլորի հետ մտել դահլիճ:
Հենց որ դահլիճում մարել են լույսերը, զինված հանցագործը բեմ է բարձրացել և սկզբում արցունքաբեր գազով նռնակ է գցել դահլիճ, որից հետո սկսել կրակել: Դահլիճում նստած մարդիկ սկզբում մտածել են, որ դա ցուցադրության մասն է միայն: Առաջին մի քանի վայրկյանը որևէ մեկը տեղից չի շարժվել, իսկ հետո բոլորը դեպի ելք են վազել:
Նա որևէ կերպ չի դիմադրել իրեն կալանավորելիս: Արդեն ոստիկանությունում նա պատմել է, որ իր տունը ամբողջովին պատված է պայթուցիկներով: Այնտեղ գնացած ոստիկանները պայթուցիկների շատ բարդ համակարգ են հայտնաբերել և դրա վնասազերծման ուղղությամբ աշխատանքները մինչ այժմ չեն ավարտվել:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դրանով ավարտվում են նրա խոստովանությունները: Նա հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ:
ԱՄՆ նախագահը այս դեպքի մասին իմանալուց հետո ընդհատել է իր նախընտրական քարոզարավը և վերադարձել Կոլորադո, որտեղ էլ նա սուգ է հայտարարել: