03/08/2012 13:48
Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է ԱՆ հանձնաժողով
Ջրաշեն գյուղից շուրջ 20 շաբաթական հղի Հրածին Մալխասյանի մահվան կապակցությամբ նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով, հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն:
«Հաշվի առնելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարությում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ տվյալների հրապարակումը հնարավոր է միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Ուստի, առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո», -ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ: