08/08/2012 10:15
Հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը պաշտոնանկ է արվելու
Ինչպես հայտնի է, առաջիկայում պաշտոնանկ է արվելու հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը: Վերջինս հիմա արձակուրդում է, ու հավանական է` այլևս չվերադառնա:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` այս օրերին քննարկվում է Չալյանի փոխարեն ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին նշանակելու տարբերակը:
Թերթը հիշեցնում է, որ խոսքն այն գեներալի մասին է, որին պաշտոնանկ արեցին չարաշահումների, այդ թվում` զենք-զինամթերքի ու զինտեխնիկայի ապօրինի վաճառքի համար: Ավելին, նրա նախկին տեղակալն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում ասել է, որ իրենք նման տեղեկությունների չեն տիրապետում. «Կլինի համապատասխան հրամանագիր, այն ժամանակ էլ կմեկնաբանենք: Հիմա նման բան չկա»: