17/08/2012 13:57
Ծեծված տաքսիստը դատի է տվել Ժերար Դեպարդյեին
Փարիզի տաքսու վարորդներից մեկը մեղադրանք է ներկայացրել Ժերար Դեպարդյեի դեմ, հայտնում է լենտա.ռուն(lenta.ru): Նա հայտնի դերասանին մեղադրում է իրեն ծեծելու մեջ:
Դեպքը պատահել է օգոստոսի 15-ին: Դեպարդյեն մեքենայով խփել է իրեն ընդառաջ եկող տաքսուն, իսկ իջնելով ավտոմեքենայից, մի քանի անգամ հարվածել է տաքսու վարորդին:
«Կռիվ և ծեծկռտուք է եղել, որից հետո վարորդը դատի է տվել Դեպարդյեին»,-լրատվամիջոցին հայտնել են Փարիզի դատախազությունից:
Նշենք, որ 62-ամյա դերասանը նախկինում էլ է հայտնվել նման դեպքերի գլխավոր հերոսի դերում: 2011 թ. նա ինքնաթիռի սրահում որոշել է իր բնական կարիքները բավարարել, իսկ 2009 թ. կոտրել իր տան մոտ կայանված ավտոմեքենան: