18/08/2012 14:42
Դամասկոսում 38-ամյա հայ է սպանվել
Դամասկոսում օգոստոսի 18-ի առավոտյան սպանվել է 38-ամյա ազգությամբ հայ մի տղամարդ: Aysor.am-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա փոխանցմամբ` Հալեպի հայկական թաղամասերում շարունակվում են մարտերը. նախնական տվյալներով, սպանված սիրիահայերի թիվը հասել է 10-ի:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական և ընդդիմադիր զորքերի միջև մարտերը շարունակվում են արդեն մեկ տարուց ավելի և ՄԱԿ հրապարակած տվյակների համաձայն` այդ մարտերի արդյունքում սպանված շուրջ մարդկանց համար պատասխանատու են թե կառավարական, թե; ընդդիմադիր զորքերը: