20/08/2012 11:21
Թուրքիայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5-6 բալ
Օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով 03.08-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: