22/08/2012 10:29
Դիանա Սիրունյանը մահացել է
«Այսօր գիշերը` 4.30-ի սահմաններում, Հանրապետական հիվանդանոցում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է Դիանա Սիրունյանը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան գույժը, ցած էր նետվել շենքի 5-րդ հարկից և ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:Դիանայի մոտ առկա է եղել թոքերի և գլխուղեղի ծանր սալջարդ, բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, դեմքն ամբողջովին վնասված էր:
Այս գործի առնչությամբ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝):