27/08/2012 19:41
Հանրապետությունում պասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Օգոստոսի 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: