31/08/2012 18:36
Հայ-իտալական հարաբերություններին նվիրված համերգ
Ս. թ. սեպտեմբերի 7-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հանրահռչակ իտալական նվագախմբի համերգը՝ նվիրված հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին: Համերգը կղեկավարի նվագախմբի հիմնադիր մաեստրո Կլաուդիո Շիմոնեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:
Ծրագրում կհնչեն Զ. Ռոսսինիի, Ա. Վիվալդիի, Զ. Սալիերիի, Ն. Պագանինիի, Ա. Պոնկելիի, Զ. Վերդիի անմահ գործերից: