31/08/2012 19:14
«Սիվիլիթասում» ստուգումների կասեցումը երկարաձգվել է 30 օրով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է ևս 30 աշխատանքային օրով:
Ինչպես տեղեկացնում են «Սիվիլիթաս» Հիմնադրամի մամլո ծառայությունից, պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով:
«Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ ունեն, ստուգումներն անհիմն այսքան չեն ձգձգվում: Այս ամենը վկայում է, որ ստուգումների հետևում այլ նպատակ կա, քան բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտումն է»»,- ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: