01/09/2012 16:41
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Պակիստանին
Ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքին, ինչի հետևանքով զոհվել է 5 ահաբեկիչ:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ` հարվածի թիրախ է եղել Վազիրիստան նահանգի Դերան քաղաքում գտնվող մի շինություն, որտեղ կենտրոնացած էին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները:
Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
Ամերիկյան բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կատարվածը: