29/09/2012 15:44
«Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բանդայի գործով» դատական նիստը հետաձգվեց:
Դատավոր Մխիթար Պապոյանը նիստի սկզբում նշեց, որ դատական նիստից առաջ ամբաստանյալ Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել և հրավիրվել է շտապօգնություն, որից հետո բժիշկը դատարանին ներկայացրել է գրություն, որ խորհուրդ չի տրվում նրա մասնակցությունը այս դատական նիստին: Դատավորի հավաստմամբ, այս ընթացքում դատարանը հարցում կկատարի, արդյոք նա կկարողանա մասնակցել հաջորդ դատական նիստերին: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 15, ժամը 12.00-ին:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում ուժեղացված հսկողություն էր սահմանված, այն լեփ-լեցուն էր ամբաստանյալների հարազատներով:
Հիշեցնենք, որ հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին , Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
Մասնավորապես.
Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով
Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով
Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով
Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով
Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: