23/10/2012 10:15
«Բանդայի գործով» մեղադրյալ Դ.Գալստյանի մոտ առողջական խնդիրներ կան
«Բանդայի գործով» մեղադրյալ Դավիթ Գալստյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացքում ի հայտ են եկել առողջության, մասնավորապես, հիշողության հետ կապված խնդիրներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
«Մինչև ձերբակալվելն իմ պաշտպանյալը տառապել է հոգեկան հիվանդությամբ, որը խորացել է նրա` կալանքի տակ գտնվելու ժամանակ, մասնավորապես, նա նշում է, որ ունի գլխացավեր և հիշողության հետ կապված խնդիրներ, որոնք, ենթադրում եմ, որ հետևանք են նրա նկատմամբ կիրառված հոգեբանական և ֆիզիկական ճնշումների: Դեռևս պետք է հետազոտություններ անցկացվեն, որոնց արդյունքների հիման վրա էլ ես միջնորդություններ կներկայացնեմ դատարան»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախորդող հրապարակում