27/11/2012 12:42
Կառավարական հանձնաժողով` Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`
1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.
2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից: