03/12/2012 15:30
«Բանդայի գործ». Ա.Դալլաքյանի առողջական վիճակը վատթարացել է
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, նշանակված «բանդայի գործով» դատական հերթական նիստը չի կայացել: Պատճառը եղել է ամբաստանյալներից Արման Դալլաքյանի առողջական վիճակի բարդացումը: Aysor.am թղթակցին այս մասին հայտնեց պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
«Նա, եթե չեմ սխալվում, նախաքննության փուլում նա ինքնավնասում էր արել, և այժմ այդ վնասվածքի հետ կապված բարդացումներ են եղել, սակայն դատավորը նշեց, որ բժշկի հետ խորհրդակցել է, և վերջինս ասել է, որ նա կկարողանա ներկայանալ դատական նիստերին 3 օրից»,- ասաց նա:
Անդրադառնալով դատավարության ընթացքին` Ս. Ոսկանյանը նշեց, որ այս ընթացքում ընդամենը մի քանի մարդ է հարցաքննվել, դեռևս ամբողջական քննություն չի կայացել, սակայն «ակնհայտ է, որ ամբաստանյալների դեմ չկան հիմնավոր ապացույցներ, ինչը չի ապացուցվում նաև տուժողների տված ցուցմունքներով»:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամբաստանյալների առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը հետաձգվում է:
Հիշեցնենք, որ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախորդող հրապարակում ` «Բանդայի» գործ. Դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը
«Բանդայի գործով» մեղադրյալ Դ.Գալստյանի մոտ առողջական խնդիրներ կան
«Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել