03/12/2012 12:26
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կունենա անվճար էլ. փոստ
Կառավարության հետ հարաբերվելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի անվճար կստանա հատուկ էլեկտրոնային հասցե:
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քաղաքացիները կստանան ծանուցումներ և հաղորդագրություններ պետական մարմիններից, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց հաղորդագրությունները:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: