06/12/2012 11:50
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստանում կլինի դեկտեմբերի 9-ին
Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը ԱՄՆ-ում կկայանա երևանյան ժամանակով վաղը առավոտյան 07.00-ին, Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդ եկեղեցում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ֆ.Մարտիրոսյանի եղբոր որդի Մանուկ Սահակյանը:
«ՀՀ կառավարությունը ամեն ինչ իր վրա է վերցրել: Ֆ.Մարտիրոսյանի աճյունը Հայաստանում կլինի դեկտեմբերի 9-ին»,-ասաց Մ.Սահակյանը:
Մ.Սահակյանի խոսքով, բժշիկների տված եզրակացության համաձայն, Ֆ.Մարտիրոսյանի մահվան պատճառը վիրահատության հետևանքով առաջացած բարդություններ են, մասնավորապես, արյան վարակը:
Նրա խոսքով, սակայն, դեռևս պարզ չէ, թե բժշիկների դեմ դատական պրոցես կսկսեն, թե ոչ:
Անդրադառնալով Ֆ.Մարտիրոսյանի ամուսնու առողջական վիճակին, Մ.Սահակյանը նշեց, որ նրա առողջական վիճակը այժմ կարգավորվել է: