11/12/2012 21:04
«Խուդյանի հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն»
Էդմոն Խուդյանը կողմից արված հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: Անդրադառնալով սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի կողմից` գործարար Վլադիսլավ Մանգասարյանին ուղղված մեղադրանքներին Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վլադիսլավ Մանգասարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
«Էդմոն խորդյանն անում է հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իմ հաճախորդը իրենից ոչնիչ չի շորթել»,- ասաց Հ. Ճարոյանը:
«Մինչ այս պահը բոլոր ԶԼՄ-ների կողմից այս պատմության անդրադարձներում Էդմոն Խուդյանը ներկայացվել է որպես արտասահմանացի ներդրող, կառուցապատող, այնինչ դա չի համապատասխանում իրականությանը: Իրականում Էդմոն Խուդյանի ներդրումը կազմել է ընդամենը 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: Ավելին` այդ գումարը առաջացել է տոկոսների արդյունքում: Խուդյանի իրական ներդրումը գործին կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը Էդմոն Խուդյանը տոկոսով տվել է Վլադիսլավ Մանգասարյանին: Վլադիսլավ Մանգասարյանը, որպես իր տրամադրած գումարի գրավ, Էդմոն Խուդյանի անունով է ձևակերպել այն երկու հողատարածքները, որտեղ և կառուցվել են շենքերը: Հետագայում միայն Էդմոն Խուդյանը, հասկանալով թե որքան շահութաբեր կարող է լինել այս տարացքում բազմաբնակարան շենքի շինարարությանը, որոշում է հանդես գալ որպես կատուցապատող»,- նշեց Հ. Ճարոյանը:
Մեր զրուցակցի հավաստամբ` կատարված շինարարական աշխատանքների մոտավոր արժեքը կազմում է 7-8 մլն դոլար: Սակայն Էդմոն Խուդյանը, բացի վերոհիշյալ 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարից, այլ գումար չի ներդրել: Այնամենայնիվ, շենքերը կառուցվել են:
«Եթե Էդմոն Խուդյանը ներդրել է ընդամենը 1 մլն 600000 դոլար, ապա որտեղի՞ց կառուցման համար անհրաժեշտ մնացյալ գումարը: Իրականում, Էդմոն Խուդյանը ԱՄՆ-ում հանդես գալով որպես կառուցապատող, սկսած 2007թ սկզբից, սկսել է պայմանագրեր կապել` փոխարենը խոստանալով կառուցվելիք շենքում հատկացնել բնակարաններ: Այս ճանապարհով ստացված գումարի մի մասը` այն է 3 մլն 985000 հազար դոլար, Խուդյանը յուրացրել է, իսկ մնացած մասը ներկայացրել է որպես իրեն պատկանող «Արին Կապիտալ» ընկերության կողմից ներդրում Հայաստանում: Բացի դրանից Էդմոն Խուդյանի հետ պայմանագրեր կնքած անձանցից 12-ը սեփականության վկայականներ պարզապես չեն ստացել»,- ասաց Հակոբ Ճարոյանը՝ հավաստիացնելով, որ այդ անձինք գումարը վճարել են անձամբ Խուդյանին: Վերջիններից շորթված գումարը կազմում է մոտ 1 մլն 500 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Էդմոն Խոդյանը մեղադրում է Վլադիսլավ Մանգասարյանին և մի շարք այլ անձանց Մաշտոցի 33/ա և 33/1 հասցեներում գտնվող շանքերի կառուցման գործընթացում իր և իրեն պատկանող «Արին կապիտալ» ընկերության միջոցները շորթելու մեջ: